Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
19.06.2015 | 00:01

Տիրոջ Հոգին ինձ վրա է, դրա համար իսկ նա օծեց ինձ, ուղարկեց ինձ՝ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն, հռչակելու Տիրոջ ընդունելի տարին և մեր Աստծու վրեժխնդրության օրը, մխիթարելու բոլոր սգավորներին, փառավորելու Սիոնի սգավորներին, որ մոխրի փոխարեն ուրախության օծման յուղի պիտի արժանանան, իսկ սգավորները վհատ հոգու փոխարեն՝ փառքի զգեստի։ Եվ նրանք պիտի կոչվեն ազգ արդարության, տունկ՝ ի փառս Տիրոջ։


Եսայի 61. 1-3

Դիտվել է՝ 2146

Մեկնաբանություններ